Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Նոր հավելվածը կօգնի սերմնահեղուկի դոնոր ընտրել. news.am

Նոր հավելվածը կօգնի սերմնահեղուկի դոնոր ընտրել. news.am

Նոր հավելված է մշակվել, որը բրիտանացի կանանց կօգնի Լոնդոնի սերմնահեղուկի բանկում գրանցված դոնորներից սերմնահեղուկի դոնոր ընտրել: Հավելվածը նման է ծանոթությունների կայքի եւ դրանից օգտվելը բավականին հեշտ է. դոնոր գտնել ցանկացող կանայք պետք է ներկայացնեն իրենց հետաքրքրող պարամետրերը եւ բնութագրերը, ինչպիսիք են հասակը, քաշը, մազերի եւ աչքերի գույնը: Կանայք կարող են հնարավոր դոնորներին ֆիլտրել նաեւ ըստ ազգության, կրթության մակարդակի եւ գործունեության տեսակի:

Դոնորին ընտրելով` կինը պետք է մոտ 1200 ԱՄՆ դոլար վճարի, ինչից հետո ցանկալի դոնորի սերմնահեղուկի նմուշը կուղարկվի այն կլինիկա, որում կիրականացվի ԱՄԲ միջամտությունը: 

Իսկ եթե կնոջը չհաջողվի իդեալական դոնոր գտնել, նա կկարողանա հայտ թողնել, որում կթվարկվեն բոլոր ցանկալի բնութագրերը: Եթե նման տղամարդ հայտնվի տվյալների բազայում, հավելվածն այդ մասին ազդանշան-ծանուցում կուղարկի:

Նոր հավելվածի մասին պատմելով` Լոնդոնի սերմնահեղուկի բանկի ներկայացուցիչ Քամալ Ահուան նշել է, որ այն թույլ է տալիս չհայտնել կնոջ անունը: Նա ընդգծել է, որ հավելվածն առայժմ առաջինն է եւ իր տեսակի մեջ` միակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medotvet.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ